Բաղադրությունը – Անանուխի տերևներ:

Անանուխի տերևները հավաքված են Հայաստանի բարձրադիր վայրերից, ունի յուրահատուկ թարմ հոտ, ինչը պայմանավորված է նրա բաղադրության մեջ մտնող եթերայուղերի, որի հիմնական մասը մենթոլն է, պարունակում է նաև մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ արժեքավոր նյութեր:

Դեռ հնուց հայտնի էր, որ Անանուխի բույրը բարձրացնում է տրամադրությունը, նպաստում է ուղեղի արդյունավետ աշխատանքին:

Օգտագործվում է ներքին արյունահոսությունների, գլխացավի, աղեստամոքսային հիվանդությունների, ախորժակի բարելավման, աղիների գործունեության բարելավման համար:

Անանուխի թեյը բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը: Այն կենարար ըմպելիք է:

Պահպանման պայմանները – պահել արևից պաշտպանված, չոր, զով վայրում, մինչև +25°C  ջերմաստիճանում:

Պահպանման ժամկետը – 2 տարի: Արտադրության ժամկետը տես տուփի վրա: Խորհուրդ է տրվում թրմելուց հետո պահել ոչ ավել քան 48 ժամ:

Կիրառումը – Թեյի տեսքով, օրը 2-ից 3 անգամ, մեկ-երկու թեյի գդալ բույսին ավելացնել եռացրած ջուր 300-500 մլ, թրմել 15 րոպե:

Քաշը – 15գր