Բաղադրությունը – Լորենու ծաղիկներ:

Լորենու ծաղիկները հավաքված են Հայաստանի բարձրադիր վայրերից, ծաղկման շրջանում: Ունի յուրահատուկ նուրբ հոտ, ինչը պայմանավորված է նրա բաղադրության մեջ մտնող ֆարնեզոլ սպիրտի: Եթերայուղի բաղադրության մեջ մտնում են նաև գլիկոզիդներ, սապոնիններ, դաբաղային նյութեր, C և E վիտամիններ, կարոտին, ֆիտոնցիդներև այլ արժեքավոր նյութեր:

Լորենու ծաղիկների թուրմը կիրառվում է որպես քրտնամուղ, միզամուղ, ջերմիջեցնող, հակաբորբոքային և ցավազրկող տարբեր հիվանդությունների ժամանակ: Թուրմը կիրառվում է նաև բերանի խոռոչի ողողումների համար, որպես մանրէասպան, անգինայի կամ լորձաթաղանթի այլ բորբոքումների ժամանակ:

Լորենու ծաղիկներից պատրաստված թուրմը հիանալի միջոց է թոքաբորբի ժամանակ, որպես ջերմիջացնող, խորխը փափկեցնող և ընդհանուր կազդուրող ազդեցությունով:

Շաքարային դիաբետով հիվանդների մոտ կարող է նվազեցնել գլյուկոզայի մակարդակը արյան մեջ:

Պահպանման պայմանները – պահել արևից պաշտպանված, չոր, զով վայրում, մինչև +25°C  ջերմաստիճանում:

Պահպանման ժամկետը – 2 տարի: Արտադրության ժամկետը տես տուփի վրա: Խորհուրդ է տրվում թրմելուց հետո պահել ոչ ավել քան 48 ժամ:

Կիրառումը – Թեյի տեսքով, օրը 2-ից 3 անգամ, մեկ-երկու թեյի գդալ բույսին ավելացնել եռացրած ջուր 300-500 մլ, թրմել 15 րոպե:

Քաշը – 20գր