Բաղադրությունը – Խնկածաղիկի, Մոշի տերևների, Սև հաղարջի, Հնդկական և Ցեյլոնի ավանդական բարձրորակ սև թեյերի խառնուրդ է: Խնկածաղիկի և Մոշի տերևների հաշվին թեյը ունի անկրկնելի բույր, և հաճելի համ:

Խնկածաղիկ – Ի շնորհիվ բաղադրության մեջ մտնող Կարվակրոլի՝ ունի արտահայտված հակաբորբոքային ազդեցություն վերին շնչուղիների հիվանդությունների և մրսածության ժամանակ: Թողնում է քրտնաբեր, հակահազային և խոխաբեր ազդեցություն:

Մոշի Տերև – Արդյունավետ է ստամոքս-աղիքային հիվանդությունների ժամանակ, ընդհուպ փորլուծություն, թունավորումներ և արյունահոսություններ (ստամոքսային, թոքային): Պարունակում է մեծ քանակությամբ Վիտամին C և Կալցիում, Արագ վերականգնում է օրգանիզմում կալցիումի անհրաժեշտ քանակը:

Սև հաղարջ – Վիտամինների և միկրոէլեմենտների հաշվին թողնում է իմունիտետը խթանող, տոնուսավորող ազդեցություն

Պահպանման պայմանները – պահել արևից պաշտպանված, չոր, զով վայրում, մինչև +25°C  ջերմաստիճանում:

Պահպանման ժամկետը – 2 տարի: Արտադրության ժամկետը տես տուփի վրա: Խորհուրդ է տրվում թրմելուց հետո պահել ոչ ավել քան 48 ժամ:

Կիրառումը – Թեյի տեսքով, օրը 2-ից 3 անգամ, մեկ-երկու թեյի գդալ բույսին ավելացնել եռացրած ջուր 300-500 մլ, թրմել 15 րոպե:

Քաշը – 30գր