Բաղադրությունը – Անանուխի, ուրցի և սև թեյի խառնուրդ է: Ունի յուրահատուկ թարմեցնող համ: Բույսերը հավաքված են Հայաստանի Լոռվա մարզի բարձր լեռնային գոտիներից: Հավաքված և մշակված է բացառապես ձեռքով, և առաջին իսկ վայրկյանից հիշեցնում է սարերի թարմ շունչը: Սև թեյի հետ միասին ստեղծում են անկրկնելի համերի փունջ:
Անանուխը ունի արտահայտված ցավազրկող, հանգստացնող էֆեկտ, բարենպաստ է ազդում սիրտանոթային և նյարդային համակարգերի վրա:
ուրցը կիրառվում է շնչուղիների սուր և խրոնիկ հիվանդությունների ժամանակ, որպես հակաբորբոքային և խորխաբեր միջոց: Ունի նաև հանգստացնող, ցավազրկող, հակագերճնշումային և հակաճիճվային էֆեկտ:
Պահպանման պայմանները – պահել արևից պաշտպանված, չոր, զով վայրում, մինչև +25°C ջերմաստիճանում:
Պահպանման ժամկետը – 2 տարի: Արտադրության ժամկետը տես տուփի վրա: Խորհուրդ է տրվում թրմելուց հետո պահել ոչ ավել քան 48 ժամ:
Կիրառումը – Թեյի տեսքով, օրը 2-ից 3 անգամ, մեկ-երկու թեյի գդալ բույսին ավելացնել եռացրած ջուր 300-500 մլ, թրմել 15 րոպե:
Քաշը – 20գր


