Բաղադրությունը – Խնկածաղկի խոտ՝ ծաղիկներով:

Հավաքված է ծաղկման շրջանում: Ունի յուրահատուկ անուշաբույր հոտ, ինչը պայմանավորված է եթերայուղի բաղադրության մեջ մտնող նյութերի: Պարունակում է  C վիտամին, կարոտին (A-նախավիտամին):

Խնկածաղկը կիրառվում է մաշկային տարբեր հիվանդությունների՝ գորտնուկի, խոցի, քոսի ժամանակ: Թուրմը օգտագործվում է լեղուղիների բորբոքումների, ստամոքսաղիքային հիվանդությունների, լուծի ժամանակ: Ունի լեղամուղ, ցավազրկող և սպազմոլիտիկ էֆեկտ:

Թուրմը կիրառվում է նաև հեպատիտների, հազի, խրոնիկ բրոնխիտների, ցավոտ դաշտանի բուժման ժամանակ:

Պահպանման պայմանները – պահել արևից պաշտպանված, չոր, զով վայրում, մինչև +25°C  ջերմաստիճանում:

Պահպանման ժամկետը – 2 տարի: Արտադրության ժամկետը տես տուփի վրա: Խորհուրդ է տրվում թրմելուց հետո պահել ոչ ավել քան 48 ժամ:

Կիրառումը – Թեյի տեսքով, օրը 2-ից 3 անգամ, մեկ-երկու թեյի գդալ բույսին ավելացնել եռացրած ջուր 300-500 մլ, թրմել 15 րոպե:

Քաշը – 15գր