-
Բաղադրությունը - Անանուխի, ուրցի, ցեյլոնյան սև թեյի, անիսոնի և սամիթի սերմերի խառնուրդ է, յուրահատուկ, անկրկնելի համով: Այս բույսերի փունջը օժտված է աղեստամոքսային համակարգի աշխատանքը լավացնող, վքնածությունը և գազերի պղպջակները հանող, սպազմոլիտիկ և հանգստացնող ազդեցությունով: Հանգստացնում է աղիների հարթ մկանների պերիստալտիկան: -
Բաղադրությունը - Խնկածաղիկի, Մոշի տերևների, Սև հաղարջի, Հնդկական և Ցեյլոնի ավանդական բարձրորակ սև թեյերի խառնուրդ է: Խնկածաղիկի և Մոշի տերևների հաշվին թեյը ունի անկրկնելի բույր, և հաճելի համ: Խնկածաղիկ - Ի շնորհիվ բաղադրության մեջ մտնող Կարվակրոլի՝ ունի արտահայտված հակաբորբոքային ազդեցություն վերին շնչուղիների հիվանդությունների և մրսածության ժամանակ: Թողնում է քրտնաբեր, հակահազային և խոխաբեր ազդեցություն: Մոշի Տերև - Արդյունավետ է ստամոքս-աղիքային հիվանդությունների ժամանակ, ընդհուպ փորլուծություն, թունավորումներ և արյունահոսություններ (ստամոքսային, թոքային): Պարունակում է մեծ քանակությամբ Վիտամին C և Կալցիում, Արագ վերականգնում է օրգանիզմում կալցիումի անհրաժեշտ քանակը: Սև հաղարջ - Վիտամինների և միկրոէլեմենտների -
Բաղադրությունը – Արևքուրիկի, սև թեյի, կիտրոնի և նարինջի նուրբ խառնուրդ է: Ունի նարինջի հրաշալի համ, ինչպես նաև հագեցված է սև թեյի և արևքուրիկի համերի անկրկնելի փնջով: Ունի թարմացնող, նյարդերը հանգստացնող, տրամադրող ազդեցություն: Նպաստում է աղեստամոքսային տրակտի նորմալ աշխատանքին, թողնում է մեղմ արտահայտված հակաբորբոքային էֆեկտ միզուղիների վրա: Կարող է կիրառվել ցիստիտների ժամանակ, 2 տարեկանից բարձր երեխաներին, ինչպես նաև հղի կանանց և կերակրող մայրերին: -
Բաղադրությունը – Տորոնի արմատներ, Արևքուրիկի ծաղիկներ, Կիտրոն, ավանդական ցեյլոնյան թեյեր Տորոնի արմատները իրենց բաղադրության մեջ գտնվող գլիկոզիդների ու թթուների հաշվին ունեն միզաքարերը տարրալուծելու ազդեցություն: Նաև, Արևքուրիկի (Սրոհունդի) ծաղիկների հետ միասին երիկամների, միզապարկի և միզուղիների վրա թողնում են հակաբորբոքային ազդեցություն: Հավաքը ունի յուրահատուկ համ, և հզոր և արդյունավետ ազդեցություն ցիստիտի, միզուղիների բորբոքումների, և միզաքարային հիվանդությունների բուժման ժամանակ:

