Բաղադրությունը – Արևքուրիկի, սև թեյի, կիտրոնի և նարինջի նուրբ խառնուրդ է: Ունի նարինջի հրաշալի համ, ինչպես նաև հագեցված է սև թեյի և արևքուրիկի համերի անկրկնելի փնջով:

Ունի թարմացնող, նյարդերը հանգստացնող, տրամադրող ազդեցություն: Նպաստում է աղեստամոքսային տրակտի նորմալ աշխատանքին, թողնում է մեղմ արտահայտված հակաբորբոքային էֆեկտ միզուղիների վրա: Կարող է կիրառվել ցիստիտների ժամանակ, 2 տարեկանից բարձր երեխաներին, ինչպես նաև հղի կանանց և կերակրող մայրերին: