-
Բաղադրություն - Բալենու հասած պտուղներ: Սննդային արժեքը 100 գրամում՝ 275,3 ԿԿալ/ 1012 ԿՋ, սպիտակուցներ - 0,8գ, ճարպեր - 0,2գ, ածխաջրեր – 70,2գ Պահել 0 - 25 °C ջերմաստիճանում և 75-ից ոչ ավելի օդի հարաբերական խոնավության պայմաններում: Բացելուց հետո պահել սառնարանում 1 ամիս: Պիտանելիության ժամկետը - 36 ամիս արտադրման ամսաթվից: Նկարագրություն – Հասած բալի պտուղների թանձր օշարակ է, խտացված շաքարավազով: Բալի պտուղներ – Պտուղները պարունակում են բավականին քանակով վիտամիններ (A, B2, B9, C, P, K, PP, և այլն), միկրոէլեմենտներ, ֆերմենտներ, դաբաղային նյութեր, ամիգդալին: Չի պարունակում կոնսերվանտներ: Ունի բնորոշ նուրբ հոտ և բալին հատուկ անկրկնելի քաղցրաթթվային համ: Ունի իմուն համակարգը ամրացնող, սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնող, գլխուղեղի գորշ նյութի աշխատանքը, մարսողությունը լավացնող ազդեցություն: Պարունակում են մեծ քանակով հակաօքսիդանտներ, որոնց շնորհիվ ունի երտասարդացնող, հակասթրեսային ազդեցություն: Համարվում է, որ բալի հասած պտուղները ընկճում են ուռուցքային բջիջների աճը: Կիրառումը –կիրառվում է որպես սնունդ՝ ուտելու համար, կարելի է օգտագործել նաև օշարակի, հյութերի ձևով, ինչպես նաև՝ տաք թեյի մեջ մուրաբայի ձևով: Հակացուցումը - հակացուցված է շաքարային դիաբետ ունեցողներին: Չի հանդիսանում դեղամիջոց: Արտադրանքը գրանցված է www.brand.am կայքում -
Բաղադրություն՝ թթի պտուղներ: Սննդայի արժեքը՝ 220,0 ԿԿալ/ 924,0 ԿՋ, ածխաջրեր - 55,0 Պահել 0 - 25 °C ջերմաստիճանում և 75-ից ոչ ավելի օդի հարաբերական խոնավության պայմաններում: Բացելուց հետո պահել սառնարանում 1 ամիս: Պիտանելիության ժամկետը 36 ամիս արտադրման ամսաթվից: Բնական մթերք է, առանց կոնսերվանտների, թանձր, բնորոշ հոտով և համով: Պատրաստված է հին հայկական ավանդական եղանակով, թթի բարձրորակ տեսակներից՝ հատուկ տեխնոլոգիայով: Կարող են օգտագործել և երեխաները, և տարեց մարդիկ: Չի պարունակում շաքար, ինչի համար էլ կարող են օգտագործել նաև շաքարային դիաբետ ունեցողները: Հասունացած թութը պարունակում է բնական հակաօքսիդանտ՝ Ռեսվերատրոլ, ինչը մասնակցում է օրգանիզմի բիոքիմիական պրոցեսներին, և խթանում է նոր բջիջների աճը: Ունի արտահայտված հակամանրէային, հակասեպտիկ ազդեցություն, արդյունավետ է վերին շնչուղիների վիրուսային և բորբոքային հիվանդությունների ժամանակ: Կաթի հետ օգտագործելիս թողնում է քրտնաբեր և խորխաբեր ազդեցություն: Պարունակում է մեծ քանակությամբ կալիում, ինչի շնորհիվ արդյունավետ է սրտանոթային հիվանդությունների ժամանակ, ունի հակաառիթմիկ ազդեցություն: Միկրոէլեմենտների և վիտամինների շնորհիվ ունի կազդուրիչ, իմունիտետը վերականգնող ազդեցություն, շատ արագ հանում է գերհոգնածությունը: Կիրառվում է 1 թեյի գթալից, օրը 3 անգամ: Ցուցված է 2 տարեկանից: Առաջին անգամ երեխային պետք է տալ 1 մլ, որից հետո աստիճանաբար մեծացնել քանակությունը: Բուժման ընթացքում խորհուրդ չի տրվում օգտագործել վիտամինային և բուսական օշարակներ: Հակացուցված է անհատական ալերգիայի ժամանակ, սուր խոլեցիստիտի և պանկրեատիտի ժամանակ: -
Բաղադրություն՝ պատրաստված է սոճու երիտասարդ կոներից: Սննդայի արժեքը՝ 244,0 ԿԿալ/ 1024,8 ԿՋ, ածխաջրեր - 61,0 Պահել 0 - 25 °C ջերմաստիճանում և 75-ից ոչ ավելի օդի հարաբերական խոնավության պայմաններում: Բացելուց հետո պահել սառնարանում 1 ամիս: Պիտանելիության ժամկետը 36 ամիս արտադրման ամսաթվից: Կոնի մեղրը, կամ առողջության էլիքսիրը ստանում են սուճու երիտասարդ, կանաչ կոներից, հատուկ ավանդական տեխնոլոգիայով: Արդյունավետ է իմունիտետի, օրգանիզմի պաշտպանողական մեխանիզմների ամրացման, պոտենցիայի վերականգնման, ռևմատիզմի, պոդագրայի, նյութափոխանակության խանգարումների, մրսածության, բրոնխիալ ասթմայի, բրոնխիտի, տարբեր ծագման հազի և շատ այլ հիվանդությունների ժամանակ: Սոճու կանաչ կոները երկաթի բնական աղբյուր են, ինչն էլ շատ անհրաժեշտ է արյունաստեղծման ժամանակ: Արդյունավետ է սակավարյունության (անէմիա), և արյունաստեղծ օրգանների հիվանդությունների ժամանակ: Կիրառվում է 1 թեյի գթալից, օրը 3 անգամ: Ցուցված է 2 տարեկանից: Առաջին անգամ երեխային պետք է տալ 1 մլ, որից հետո աստիճանաբար մեծացնել քանակությունը: Կարելի է օգտագործել սուրճի և թեյի հետ: -
Բաղադրությունը - Չիչխանի պտուղներ: Սննդային արժեքը - ածխաջրեր 40,0 էներգետիկ արժեքը 160 ԿԿալ/672 ԿՋ Պահել 0 - 25 °C ջերմաստիճանում և 85-ից ոչ ավելի օդի հարաբերական խոնավության պայմաններում: Բացելուց հետո պահել սառնարանում 1 ամիս: Պիտանելիության ժամկետը 36 ամիս արտադրման ամսաթվից: Չիչխանի պտղամսի խտացված օշարակ է, առանց կորիզների, չի պարունակում կոնսերվանտներ, ունի բնորոշ հոտ և հիանալի համ: Սառը պատրաստման եղանակի շնորհիվ պահպանվել են բոլոր վիտամինները, միկրոէլեմենտները և օգտակար նյութերը: Հարուստ է զգալի քանակությամբ վիտամիններով` A, C, E, K, PP, B1, B2, B6, B9, F և այլն: Վիտամին C-ի առկայությունով զիջում է միայն մասուրի պտուղներին և կարմիր պղպեղին, իսկ վիտամին PP-ի պարունակության շնորհիվ մեծանում է վիտամին C-ի յուրացումը օրգանիզմի կողմից, ինչի շնորհիվ էլ օրգանիզմը ամրանում է տարբեր վիրուսների ու ինֆեկցիաների դեմ: Դեռ հին ժամանակից հայտնի էր Չիչխանի կարճ ժամանակում իմունիտետը և ներուժը վերականգնող ազդեցությունը: Պարունակում է մեծ քանակությամբ օմեգա ճարպաթթուներ և բետա սիտոստերիններ, որի հաշվին նվազեցնում է վտանգավոր խոլեստերինի պարունակությունը արյան մեջ, թողնում է հակաաթերոսկլերոտիկ ազդեցություն: Սերոտոնինի (երջանկության հորմոն) պարունակության շնորհիվ, ունի դրական ազդեցություն նյարդային համակարգի վրա, հանում է ընկճախտը (դեպրեսիան): Դրական ազդեցություն ունի լյարդի, ենթաստամոքսային գեղձի և ստամոքս աղիքային համակարգի վրա, ունի հակախոցային ազդեցություն: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում թափահարել: Ցուցված է 2 տարեկանից: -
Բաղադրություն - Վայրի Ազնվամուրու հատապտուղներ: Սննդայի արժեքը՝ 273,0 ԿԿալ/ 1142,23 ԿՋ, սպիտակուցներ - 0,6գ, ճարպեր - 0,2գ, ածխաջրեր - 70,4գ Պահել 0 - 25 °C ջերմաստիճանում և 75-ից ոչ ավելի օդի հարաբերական խոնավության պայմաններում: Բացելուց հետո պահել սառնարանում 1 ամիս: Պիտանելիության ժամկետը 36 ամիս արտադրման ամսաթվից: Նկարագրություն - Վայրի ազնվամորու հատապտուղների թանձր օշարակ է, խտացված շաքարավազով: Ազնվամորի – Հավաքված է 1700-1900 մետր բարձրության վրա գտնվող լեռնային շրջաններում աճող ազնվամորու վայրի տեսակներից: Պատրաստված է սառը եղանակով, ինչի շնորհիվ էլ պահպանված են բոլոր օգտակար նյութերը: Չի պարունակում կոնսերվանտներ: Ունի բնորոշ նուրբ հոտ և ազնվամորուն հատուկ անկրկնելի համ: Հատապտուղները հարուստ են շաքարներով, օրգանական թթուներով՝ կիտրոնի, խնձորի, գինու, մրջնի, սալիցիլի: Պարունակում է ֆլավանոիդներ, դաբաղանյութեր, պեկտին, վիտամիններ, մակրո և միկրոտարրեր: Սերմերը պարունակում են ճարպային թթուներ և բետտա-սիտոստերիններ: Լայնորեն օգտագործվում է հարբուխի, մրսածության և տենդային հիվանդույունների, խրոնիկական ռևմատիզմի ժամանակ: Հատապտուղները օգտակար են լնդախտի, սակավարյունության, ստամոքսի ցավերի ժամանակ: Լավացնում է մարսողությունը: Բժշկության մեջ Ազնվամորին ճանաչվում է որպես ջերմությունը իջեցնող միջոց, ունի միզամուղ և քրտնաբեր ազդեցություն: Բուժական նպատակներով վայրի տեսակների ազդեցությունը գերազանցում է մշակովի տեսակներին: Կիրառումը –կիրառվում է որպես սնունդ՝ ուտելու համար, կարելի է օգտագործել նաև տաք թեյի մեջ՝ մրսածության բուժման ժամանակ, ինչպես նաև որպես հյութ՝ օշարակը ջրով նոսրացնելու դեպքում: Հակացուցումը - հակացուցված է շաքարային դիաբետ ունեցողներին: Չի հանդիսանում դեղամիջոց: Արտադրանքը գրանցված է www.brand.am կայքում
