December 14, 2021
Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Հելթի Ֆարմ» ընկերության հիմնադիր և տնօրեն Գոռ Վերմիշյանի հեղինակած «Դեղագործական գործունեության կառավարում» ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը:
Ներկաները նշեցին, որ ձեռնարկը ամփոփ և սեղմ կերպով ներկայացնում է դեղագործական գործունեության կառավարման հիմնահարցերը, որոնք անհրաժեշտ են մինչբուհական կրթություն ստացող ուսանողների համար։
Գոռ Վերմիշյանը ներկայացրեց ձեռնարկը, և նշեց, թե որքան կարևոր է, որ տեսական գիտելիքները գործնականում կիրառելի լինեն կյանքում և հակառակը` տեսական գիտելիքի հիմքում ներդրված լինի գործնական փորձը: Նա նաև նշեց, որ ժամանակն է՝ ներկայիս ուսանողին ոչ թե նախկինի պես սովորեցնել օրենքը, այլ դրա հիմնադրույթները և օրենքից օգտվելու կարգը։
Գոռ Վերմիշյանը նաև ընդգծեց՝ լիահույս է, որ շուտով այս ձեռնարկը կդառնա իսկական ուղեցույց դեղագործական ոլորտի սկսնակ մասնագետների և, ինչու ոչ, հետագայում նաև ձեռներեցների համար։ Բացի այդ, նա ցանկություն հայտնեց, որ ի շարունակություն տպագրվեն այն հարցերի շուրջ նյութերը, որոնք ձեռնարկում չեն արտացոլվել։





























