Մեր մասին

Մեր մասին

Մեր մասին

«Հելթի Ֆարմ» ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին՝ Գոռ Վերմիշյանի կողմից։ Գործունեության հենց սկզբից ընկերությունը ներդրել է արտադրական և դեղատնային գործունեության միջազգային բարձր չափանիշներ՝ հոգալով հաճախորդների առողջության համար արդյունավետ, անվտանգ, որակյալ և մատչելի միջոցներ տրամադրելու մասին։

Ընկերության զարգացման հիմնական փուլերն են.

2012 թվական – դեղաբուսական թեյերի արտադրության մեկնարկ

2017 թվական – օշարակների, այդ թվում՝ դոշաբի, վայրի ազնվամորու օշարակի, չիչխանի, սոճու կոների էլիքսիրի և այլ օշարակների արտադրության մեկնարկ

2019 թվական – ալկոգելերի մեծ տեսականու, ալկոսփրեյի, նորածնի շամպունի արտադրության մեկնարկ

2021 թվականին նախատեսվում է սկսել կենսաբանական ակտիվ հավելումների արտադրությունը։

«Հելթի Ֆարմ»-ի զարգացման հաջողության գրավականն են բանիցմաց մասնագետները և պրոֆեսիոնալ կառավարումը։ Արտադրությունը հագեցած է ժամանակակից սարքավորումներով։ Որպես հումք օգտագործվում են հիմնականում Հայաստանի բնության բարիքները, ինչպես նաև տեղական և արտերկրի առաջատար ընկերությունների հումքատեսակները և օժանդակ նյութերը։

Բացի արտադրությունից, «Հելթի Ֆարմ»-ի կազմում գործում է դեղատնային ցանց, որը ներկայումս ներառում է 3 դեղատուն, և աշխատանքներ են տարվում ցանցն ընդլայնելու ուղղությամբ։

«Հելթի Ֆարմ»-ի կարգախոսն է՝

Առողջությունը սկսվում է բնությունից, պահպանվում է դրանց մասին հոգալով։

«Հելթի Ֆարմ»-ի առաքելությունն է՝

Նպաստել հաճախորդների առողջության պահպանմանը և բարելավմանը՝ որակյալ արտադրանք և ծառայություններ մատուցելու միջոցով։

«Հելթի Ֆարմ»-ի տեսլականն է՝

Հաճախորդների հետ վստահության վրա հիմնված, ամուր և հարատև հարաբերությունների ձևավորումը, որտեղ հաճախորդը միշտ կշահի՝ իր առողջության մասին հավուր պատշաճի հոգալով։