ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԿԱԹԻԼՆԵՐ
Չի հանդիսանում դեղամիջոց
Կիրառման ոլորտը
Նախատեսված է օգտագործել որպես նյարդերը հանգստացնող, սպազմոլիտիկ, միջոց: Ունի տրամադությունը բարձրացնող, նյարդային գրգռվածությունը հանող ազդեցություն: Բարելավում է քունը:
Բաղադրությունը
Չորացրած կատվախոտի արմատներից, սրոհունդի և անանուխի տերևներից, ցողուններից, ծաղիկներից՝ էթիլ սպիրտի 70% ջրային լուծույթի ավելացմամբ պատրաստված թուրմերի խառնուրդ է:
100 մլ պատրաստի թուրմը պարունակում է՝ Սրոհունդի ծաղիկների թուրմ – 50 մլ, Կատվախոտի արմատների թուրմ – 30 մլ, Անանուխի տերևների թուրմ – 20 մլ:
Ազդեցությունը
Կորվիոլ – Հելթ կաթիլների նյարդերը հանգստացնող, տրամադրությունը բարձրացնող և գրգռվածությունը հանող, սպազմոլիտիկ ազդեցությունը պայմանավորված է նրա բաղադրության մեջ մտնող դեղաբույսերում պարունակվող յուրահատուկ նյութերի ազդեցությամբ:
Սրոհունդի ծաղիկները պարունակում են միրցեն տերպենոիդը, ինչը ունի տրամադրությունը բարձրացնող, նյարդային լարվածությունը հանող, քունը կարգավորող, հակադեպրեսանտային ազդեցություն:
Կատվախոտի արմատները պարունակում են վալերիանաթթու, իզովալերիանաթթու, բրոնիլվալերանաթթու, որոնք թողնում են նյարդերը հանգստացնող, սպազմոլիտիկ, ընդհանուր լարվածությունը հանող ազդեցություն: Կիրառվում է սրտային նեվրոզների, հիստերիայի, նյարդային լարվածության, գլխացավերի, բարձր ճնշման ժամանակ:
Անանուխի եթերային յուղը հարուստ է մենթոլով, ինչը ունի սպազմոլիտիկ, հանգստացնող, ստամոքսի փքվածությունը հանող՝ գազամուղ ազդեցություն:

