Հելթի Ֆարմ
Եկեք մտածենք առողջության մասին
Հելթի Ֆարմ
Եկեք մտածենք առողջության մասին
Մեր մասին
«Հելթի Ֆարմ» ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին՝ Գոռ Վերմիշյանի կողմից։ Գործունեության հենց սկզբից ընկերությունը ներդրել է արտադրական և դեղատնային գործունեության միջազգային բարձր չափանիշներ՝ հոգալով հաճախորդների առողջության համար արդյունավետ, անվտանգ, որակյալ և մատչելի միջոցներ տրամադրելու մասին։
Ընկերության զարգացման հիմնական փուլերն են.
2012 թվական – դեղաբուսական թեյերի արտադրության մեկնարկ
2017 թվական – օշարակների, այդ թվում՝ դոշաբի, վայրի ազնվամորու օշարակի, չիչխանի, սոճու կոների էլիքսիրի և այլ օշարակների արտադրության մեկնարկ
2019 թվական – ալկոգելերի մեծ տեսականու, ալկոսփրեյի, նորածնի շամպունի արտադրության մեկնարկ
2021 թվական – կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության մեկնարկ։
«Հելթի Ֆարմ»-ի զարգացման հաջողության գրավականն են բանիցմաց մասնագետները և պրոֆեսիոնալ կառավարումը։ Արտադրությունը հագեցած է ժամանակակից սարքավորումներով։ Որպես հումք օգտագործվում են հիմնականում Հայաստանի բնության բարիքները, ինչպես նաև տեղական և արտերկրի առաջատար ընկերությունների հումքատեսակները և օժանդակ նյութերը։
Բացի արտադրությունից, «Հելթի Ֆարմ»-ի կազմում գործում է դեղատնային ցանց, որը ներկայումս ներառում է 3 դեղատուն, և աշխատանքներ են տարվում ցանցն ընդլայնելու ուղղությամբ։
Առողջությունը սկսվում է բնությունից,
պահպանվում է դրանց մասին հոգալով
Առողջությունը սկսվում է բնությունից,
պահպանվում է դրանց մասին հոգալով
